Հայ   Eng   Рус

Ցանկացած կազմակերպություն իր աշխատանքի ընթացքում բախվում է մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման և աշխատակիցների կատարողականի գնահատման խնդիրների լուծման անհրաժեշտությանը: Ընկերության Ղեկավարությունը մշտապես հետաքրքրված է լավ ճանաչել իր աշխատակիցներին, տեղյակ լինել ընկերությունում տիրող առկա հոգեբանական և բարոյական մթնոլորտի վիճակի մասին, որպեսզի մարդկանց աշխատանքի արդյունավետությունը բարելավվի և ընկերությունը արագ տեմպերով աճի:

Մեր Ընկերությունը իր գործունեության տարիների ընթացքում մշակել և բազմիցս իրականացրել է ՄՌ կառավարման և կատարողականի գնահատման մի արդյունավետ համակարգ, որը ենթադրում է`

-  կազմակերպության ողջ անձնակազմի/ղեկավար անձնակազմի կադրային աուդիտ (HR audit), որի ընթացքում մեր փորձագետները, անձամբ հանդիպելով բոլոր աշխատակիցների հետ, անց են կացնում հատուկ հարցազրույցներ, ուսումնասիրելով նրանց անձնական կերպարը, մասնագիտական մակարդակը և պաշտոնին համապատասխանության աստիճանը;

-  Ընկերության ներքին կազմակերպչական կառուցվածքի և միջստորաբաժանումային տեղեկատվական հոսքերի արդյունավետության աստիճանի ուսումնասիրություն, ինչը թույլ է տալիս վերլուծել և շտկել կառավարման բազմաթիվ հնարավոր բացերն ու թերությունները;

-  Ընկերության արդյունավետության առանցքային ցուցանիշների (KPI – Key Performance Indicators)  հաշվարկումն ու վերլուծությունը, դրանց հետագա մոնիթորինգով (Business Activity Monitoring - BAM), որի արդյունքում Ընկերության Ղեկավարությունը կազմակերպության ստորաբաժանումների/ցանցի խանութների/վաճառքի կետերի աշխատանքի արդյունքների ուսումնասիրության արդյունքում  վաճառքների ծավալների և որակի, ինչպես նաև վաճառքով/սպասարկմամբ  զբաղվող անձնակազմի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ հստակ պատկեր է ստանում, և կարողանում է ըստ այդմ կողմնորոշվել հետագա զարգացումների և անհրաժեշտ շտկումների հարցում:

Մանրածախ առևտրի բնագավառում այդ ցուցանիշների ուսումնասիրության գործընթացում սովորաբար կիրառվող լավագույն KPI-ներից են`

       -  վաճառողների/սպասարկոկների վաճառքների քանակը 1 ժամում /և դրանց համեմատությունը/,
       -  ամեն վաճառողի/սպասարկողի անհատական վաճառքների միջին ծավալը,
       -  ամեն վաճառողի/սպասարկողի վաճառած միավորների քանակը,
       -  սպասարկման/վաճառքի արդյունավետության գործակիցը,

      -  վաճառքի/սպասարկման մասնագետների աշխատավարձ և վաճառքների ծավալ հարաբերությունը:

-  աշխատակազմի կատարողականի գնահատման (Employees’ Performance Evaluation), պաշտոնին համապատասխանության և մոտիվացման/կարիերային հնարավոր աճի ներուժի վերլուծություն, որի արդյունքում Ղեկավարությունը ստանում է մի արդյունավետ գործիք, որի միջոցով հետագայում կարողանում է ինքնուրույն իրականացնել աշխատակազմի ատեստացիա և ստեղծել ու կիրառել մոտիվացիոն համակարգ;

-  Ընկերության ղեկավար անձնակազմի հետ հատուկ մոդերացիաների իրականացում, որի ընթացքում հնարավորություն է լինում մշակել/շտկել մի շարք ռազմավարական և մարտավարական զարգացման կարճաժամկետ ծրագրեր, մասնավորապես HR կառավարման բնագավառում: