Հայ   Eng   Рус

թիմը

Հայտնի են դարձել «Հայաստանի լավագույն կին գործարար» մրցույթի հաղթողների անունները

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետին առընթեր Կանանց խորհրդի` ուրբաթ օրը կայացած նիստի ժամանակ հայտարարվել են «Հայաստանի լավագույն կին գործարար» մրցույթի վեց անվանակարգերի հաղթողների անունները։ 

Պարգևատրման արարողությունը երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում։ Միջոցառումը կազմակերպվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից։ 

Այս տարի մրցույթին ներկայացվել է 159 հայտ, 37–ը` Երևանից, 122–ը` ՀՀ մարզերից։ ՀՀ վարչապետին առընթեր Կանանց խորհուրդը հայտարարեց, որ յուրաքանչյուր անվանակարգում երկու հաղթող կա։ 

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք իրականացնել այնպիսի խրախուսական միջոցառումներ, որոնք դրական ազդեցություն են թողնելու Հայաստանի Հանրապետությունում կանանց դերի ակտիվացման և կարևորման գործում»,– ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

«Լավագույն կին նորարար նախաձեռնող» անվանակարգի մրցանակին արժանացան Երևանի բնակիչներ Արևիկ Սարգսյանը և Նելլի Ավետիսյանը։   
Սարգսյանը ղեկավարում է «Արլիան» խորհրդատվական կենտրոնը, իսկ Ավետիսյանը գլխավորում է բնական բաղադրիչներով պատրաստվող օճառի արտադրության ձեռնարկությունը։